Զգուշացում. Nightly-ն անկայուն փորձարկման և զարգացման հարթակ է: Լռելյայնորեն, Firefox Nightly-ն ավտոմատ կերպով տվյալներ է ուղարկում Mozilla-ին, երբեմն նաև մեր գործընկերներին, որպեսզի օգնի մեզ լուծել խնդիրները և փորձել գաղափարներ: Իմացեք, թե ինչ է համօգտագործվում՝ https://www.mozilla.org/en-US/privacy/firefox/#pre-release
Firefox Nightly-ը թարմացվում է ամեն օր և նախատեսված է ցուցադրելու Firefox-ի ավելի փորձնական կառուցվածքները: Գիշերային ալիքը թույլ է տալիս օգտվողներին զգալ Firefox-ի նորագույն նորամուծությունները անկայուն միջավայրում և հետադարձ կապ տրամադրել գործառույթների և կատարողականի վերաբերյալ՝ օգնելու որոշել, թե որն է վերջնական թողարկումը:
Գտե՞լ եք վրիպակ: Հաղորդեք դրա մասին՝ https://bugzilla.mozilla.org/enter_bug.cgi?product=Fenix
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ Firefox-ի պահանջների թույլտվությունների մասին՝ https://mzl.la/Permissions
Տեսեք մեր աջակցվող սարքերի ցանկը և համակարգի վերջին նվազագույն պահանջները հետևյալ հասցեով՝ https://www.mozilla.org/firefox/mobile/platforms/
Mozilla մարքեթինգ. Որոշակի Mozilla-ի մարքեթինգային արշավների արդյունավետությունը հասկանալու համար Firefox-ը տվյալներ է ուղարկում մեր երրորդ կողմի վաճառողին, ներառյալ Google-ի գովազդային ID-ն, IP հասցեն, ժամադրոշմը, երկիրը, լեզուն/տեղը, օպերացիոն համակարգը, հավելվածի տարբերակը: Իմացեք ավելին՝ կարդալով մեր Գաղտնիության ծանուցումը այստեղ՝ https://www.mozilla.org/privacy/firefox/
Զննեք վայրի կողմը: Եղեք առաջիններից մեկը, ով կբացահայտի ապագա թողարկումները:
Վերջին թարմացումը՝
19 փտվ, 2025 թ.